Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
Արթուր Վանեցյանն իր խոսքում նշել է, որ նախապատվությունը տվել է հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին՝ ընդգծելով, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի քանի տպավորիչ հաղթանակ և հույս է հայտնել, որ նոր մարզչի գլխավորությամբ թիմը կրկին կուրախացնի երկրպագուներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







