Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները Զագրեբի միջազգային մրցաշարում:
Մրցաշարի 5-րդ տուրում Հրանտ Մելքումյանը 4 ոչ-ոքիներից հետո առաջին հաղթանակն է տոնել՝ առավելության հասնելով Ջենկո Կոզուի նկատմամբ: Այս հաղթանակից հետո Մելքումյանն ունի 3 միավոր և առաջատարներին զիջում է միայն կես միավորով:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 12 շախմատիստներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից: Մրցաշարում կխաղացվի 11 տուր:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 30-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







