Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը շարունակում է ելույթները Մոնակոյում ընթացող Եվրոպայի արագ շախմատի անհատական առաջնությունում:
Արդեն կայացել են կայծակնային և արագ շախմատի առաջին 5 մրցափուլերը: 5 տուրերից հետո Մկրտչյանը հավաքել է 3,5 միավոր և մրցաշարային աղյուսակում դեռևս 18-րդն է:
Շախմատիստները կխաղան ևս 6 պարտիա:
Նախօրեին կայացած կայծակնային շախմատի մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը 9-րդն էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







