70 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկավություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Սուրեն Մարտիրոսյանի անունն անմիջականորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանավոր էջերի հետ: Լեգենդար ֆուտբոլիստը մեծ դերակատարություն է ունեցել 70-ական թվականների հայկական ֆուտբոլում։
2019 թվականի հունիսին Սուրեն Մարտիրոսյանին շնորհվել է ՀՖՖ ոսկե հուշամեդալ՝ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:
Սուրեն Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 18:00-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







