Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը։
Հանրապետության լավագույն ֆուտբոլիստին, ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների ներկայացուցիչները և Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբների գլխավոր մարզիչներն ու ավագները:
Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք: Քվեարկության իրավունք ունեցող ԶԼՄ-ի ցուցակը՝ այստեղ:
«Տարվա լավագույն ֆուտբոլիստների»-ի ցուցակում ներառվել են 30 ֆուտբոլիսները, իսկ մարզիչների ցանկում՝ 8 մարզիչ։
«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում հավակնորդների ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հավակնորդների ցուցակին՝ այստեղ:
Լավագույն մարզչին նույնպես ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր լրատվամիջոց ունի 1 ձայնի իրավունք:
Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. հունվարի 24-ը՝ ժամը 18:00:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







