Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հավատարիմ է մնում իր ռազմավարության կարևորագույն դրույթներից մեկի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների և մասսայական ֆուտբոլի զարգացման շարունակական գործընթացի իրականացմանը:
Հունվարի 16-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ՀՖՖ Գործկոմի անդամ Աննա Թադևոսյանը և լեգենդար ֆուտբոլիստ, ՀՖՖ դեսպան Խորեն Հովհաննիսյանն այցելել են Գեղարքունիքի մարզ, որի 2 բնակավայրերում՝ Ծովագյուղում և Լճաշենում, բացվել են 20×40 չափի հերթական խաղադաշտերը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշում է աղբյուրը, Գեղարքունիքի մարզի մյուս բնակավայրերի խաղադաշտերի բացումը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







