Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Սպիտակ արջը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վստահ հաղթանակ տարավ մեկնարկում` 1/8 եզրափակչում 7:1 հաշվով առավելության հասնելով թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին:
Նշենք, որ հաղթանակով է մեկնարկել նաև 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը: Նա որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինին:
Քառորդ եզրափակչում նա կմրցի իտալացի Չիրո Ռուսոյի հետ:
Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







