«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլային ակումբից ստացել է ավելի քան 1 միլիոն եվրո բոնուս: Նա այս չափի բոնուս է ստացել այն բանից հետո, երբ Անգլիայի առաջնության խաղում երեք գնդակ է խփել «Նորվիչի» դարպասը: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը՝ այս մասին հայտնում է The Sun-ը։
Հեթ-տրիկի շնորհիվ ֆուտբոլիստը մրցաշրջանի 20-րդ գոլի սահմանագիծ հասավ, Ռոնալդուն կարիերայի ընթացքում արդեն 60-րդ հեթ-տրիկն է անում:
Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Նորվիչի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 3:2 հաշվով:






































