Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:44

ՀՖՖ-ն առաջարկվում է քվեարկությամբ որոշել վերջին 30 տարիների լավագույն ֆուտբոլիստներին

ՀՖՖ-ն առաջարկվում է քվեարկությամբ որոշել վերջին 30 տարիների լավագույն ֆուտբոլիստներին

ՀՖՖ-ն սկսում է հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականի քվեարկություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի կենտրոնից։

Այսօր ՀՖՖ-ն սկսում է աննախադեպ քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Առաջարկվում է քվեարկության միջոցով որոշել վերջին 30 տարիների լավագույն ֆուտբոլիստներին՝ ըստ դիրքերի:

Թեկնածուներն առաջադրվել են ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և Լրատվության բաժնի, ՀՖՖ գործող և վետերան ֆուտբոլիստների հիմնադրամի անդամների և ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մասնագիտական խորհրդի քննարկումների արդյունքում:

Հաշվի են առնվել թեկնածուների՝ վերջին 30 տարիների ընթացքում ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ Հայաստանի առաջնություններում, այլ երկրների ազգային առաջնություններում և եվրոպական ակումբային մրցաշարերում ունեցած ելույթները:

Քվեարկությունն անցկացվելու է 8 անվանակարգերում՝ Լավագույն դարպասապահ, լավագույն աջ պաշտպան, լավագույն կենտրոնական պաշտպաններ, լավագույն ձախ պաշտպան, լավագույն աջ կիսապաշտպան, լավագույն կենտրոական կիսապաշտպաններ, լավագույն ձախ կիսապաշտպան, լավագույն ենթահարձակվող/ հարձակվող:
Յուրաքանչյուր անվանակարգում խորհրդանշական հավաքականը համալրելու է առավելագույն ձայն ստացած մասնակիցը: Կենտրոնական պաշտպանների, կենտրոնական կիսապաշտպանների և ենթահարձակվողի ու հարձակվողի կատեգորիայում խորհրդանշական հավաքականը համալրելու են առավելագույն ձայներ ստացած 2 մասնակիցները:

Որոշ անվանակարգերում 2-րդ, իսկ որոշներում 3-րդ և 4-րդ տեղեր զբաղեցրած թեկնածուներն ընդգրկվելու են խորհրդանշական հավաքականի պահեստայինների թվում:

Ցանկացած անվանակարգում երկու և ավելի թեկնածուների՝ հավասար քանակի ձայներ հավաքելու դեպքում կանցկացվի լրացուցիչ քվեարկություն այդ մասնակիցների միջև: Քվեարկության արդյունքները չեն հրապարակվելու ըստ դիրքերի, այլ հրապարակվելու են վերջին քվեարկությունից հետո, երբ պարզ կլինի խորհրդանշական հավաքականի ամբողջական կազմը:

Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին: Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:

Քվեարկությանը կարող են մասնակցել են Facebook-ում ՀՖՖ պաշտոնական էջի հետևորդները, որոնք պետք է անպայման ունենան իրապես գրանցված էլ.հասցե: Քվեարկության վերջնաժամկետն է ապրիլի 17-ը՝ 18:00:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+