Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Աշխարհի 2024թ. առաջնության որակավորման փուլում։ Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի հավաքականի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Հայաստանի հավաքականը ժամկետից շուտ դուրս եկել հաջորդ` հիմնական փուլ։
Նշենք, որ նախորդ հանդիպմանը Հայաստանի հավաքականը 11։00 հաշվով ջախջախից պարտության էր մատնել Շոտլանդիային։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







