Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Մեր պատվիրակներից առաջինը ռինգ դուրս եկավ 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որը նկատելի առավելությամբ գեղեցիկ հաղթանակ տոնեց Լատվիան ներկայացնող Յագորս Մամասևսի նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







