Բեռլինում երեկ մեկնարկել է ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլը: ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը առաջին տուրում սպիտակներով մրցեց հնդիկ գրոսմայստեր Սանթոշ Վիդիթի հետ:
«ԱՄՆ-ի գրոսմայստեր Լևոն Արոնյանը գերազանց տեխնիկական հաղթանակ տարավ հնդիկ գրոսմայստեր Վիդիտ Գուջրաթիի նկատմամբ: Խաղը մեկնարկային և միջնախաղի մեծ մասում քիչ թե շատ հավասարակշռված էր, բայց ինչ-որ պահի Վիդիտը սկսեց փոքր-ինչ պասիվ խաղալ»,- նշված է ՖԻԴԵ-ի հաղորդագրության մեջ:
Հայ շախմատիստը երկարատև պայքարից հետո 64-րդ քայլին տարավ իր առաջին հաղթանակը:
Այսօր նախատեսված 2-րդ տուրում նա սևերով կմրցի ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ, որն ընթացիկ պարտիայում ոչ-ոքի խաղաց գերմանացի Վինսենտ Կայմերի հետ:
ՖԻԴԵ-ի Գրան պրիի առաջին փուլին մասնակցում է 16 շախմատիստ, որոնք բաժանվել են 4 խմբի: Միայն խմբերի հաղթողները պայքարը կշարունակեն կիսաեզրափակչում:
Գրան պրիի մրցումների ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները ձեռք կբերեն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







