Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:23

Պեկինում այսօր մեկնարկել են ձմեռային oլիմպիական խաղերը. ինչ կազմով է ներկայացել Հայաստանը

Պեկինում այսօր մեկնարկել են ձմեռային oլիմպիական խաղերը. ինչ կազմով է ներկայացել Հայաստանը

22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը մեկնարկում են փետրվարի 4-ին Պեկինում: Մրցումները տեղի կունենան «Միասին հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսի ներքո։

Պեկինը պատմության մեջ առայժմ միակ քաղաքն է, որն ընդունել է ինչպես ամառային (2008 թվականին), այնպես էլ ձմեռային Օլիմպիական խաղերը:

Պեկինում յոթ մարզաձևերում խաղարկվելու է 109 մրցանակների հավաքածու՝ ըստ ՄՕԿ-ի դասակարգման, որոնք միավորում են 15 խմբերում։

Խաղերը տեղի կունենան երեք կլաստերներում՝ Պեկինում, նրա արվարձանային՝ Յանցինում և Չժանցզյակոու առանձին քաղաքային օկրուգում: Պեկինում մրցումները տեղի կունենան նաև այն օբյեկտներում, որոնք կառուցվել են դեռևս ամառային Օլիմպիադայի ժամանակ: Այդպիսիք են Ազգային մարզադաշտը և Պեկինի լողի ազգային համալիրը։

Հայաստանից համապատասխան միավորների շնորհիվ ՕԽ-ին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: 2021 թվականի սեպտեմբերին էլ Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Պեկինի ձմեռային խաղերի ուղեգիր էր նվաճել Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը հունվարի 31-ին են մեկնել Պեկին: Նրանց այնուհետև կմիանան մեր մյուս ներկայացուցիչները: Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը մրցավայր կմեկնեն Կանադայից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+