Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» կազմում: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
Սարգիս Ադամյանը համարվում է ռոստոկյան «Հանզայի» սանը։ Սարգիս Ադամյանի առաջին պաշտոնական խաղը հավաքականում տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Դանիայի հավաքականի դեմ Աշխարհի 2014 թվականի Առաջնության նախընտրական փուլում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







