Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:10

Վարշավայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը

Վարշավայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որում հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովը՝ դառնալով արագ շախմատի առաջնությունների՝ պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը:

13 տուրից հետո Աբդուսատորովը, Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան վաստակել էին հավասար՝ 9,5-ական միավոր։ Լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո Կարլսենն ու Կարուանան գրավել են երրորդ և չորրորդ տեղերը։ Նեպոմնյաշչին երկրորդն է:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 8 միավորով զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը: Շանթ Սարգսյանը նույնքան միավորով 29-րդն է։ 8 միավոր ունեն նաև Գաբրիել Սարգսյանն (31-րդ տեղ) ու Հայկ Մ․ Մարտիրոսյանը (33-րդ տեղ)։ Ռոբերտ Հովհաննիսյանը 7,5 միավորով 42-րդն է։ Սերգեյ Մովսեսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 6,5-ական միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 76-րդ, 86-րդ, 87-րդ հորիզոնականները։ Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 141-րդ տեղը։

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն առաջին մրցաշարն էր անցկացնում ԱՄՆ-ի դրոշի ներքո, 9 միավոր է վաստակել և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։ Ի դեպ, աշխարհի առաջնության նախավերջին տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ և պարտություն կրել 69-րդ քայլում։

Ինչ վերաբերում է կանանց պայքարին, ապա աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Կոստենյուկը՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 28-րդն է, իսկ Սուսաննա Գաբոյանը 3,5 միավորով 94-րդն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+