Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:57

Աշխարհի առաջնություն․ Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալ է նվաճել

Աշխարհի առաջնություն․ Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալ է նվաճել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց Տաշքենդում ընթացող Աշխարհի առաջնության պոկում վարժությունում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

102 կգ քաշայինների պայքարում Գասպարյանն առաջին մոտեցմամբ գլխավերևում պահեց 175 կգ ծանրաձողն ու ապահովեց փոքր բրոնզե մեդալը։ Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արսեն Մարտիրոսյանը, պոկում վարժությունից հետո ընթանում էր 4-րդ տեղով (170 կգ)։

Հրում վարժությունում, սակայն, մեր երկու ծանրորդներն էլ զրո ստացան։ Գասպարյանը երեք մոտեցման արդյունքում չկարողացավ հրել 215 կգ կշռող ծանրաձողը, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ 210 կգ-ն
Նշենք՝ 81 կգ քաշային կարգի կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 230կգ (105+125) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցրել էր 8-րդ տեղը, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը B ենթախմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, նույն քաշային կարգի A ենթախմբում Հակոբ Մկրտչյանը գրավել էր 12-րդ տեղը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+