Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:35

«Մեր հանձնաժողովը մարզիկների ձայնն է Բյուրոյում». Ջուլֆալակյանը մասնակցում է UWW-ի կոնգրեսին

«Մեր հանձնաժողովը մարզիկների ձայնն է Բյուրոյում». Ջուլֆալակյանը մասնակցում է UWW-ի կոնգրեսին

Ինչպես արդեն տեղեկացրել էին, որ Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մարզիկների հանձնաժողովի անդամ, ապա դարձել նույն հանձնաժողովի նախագահը։
Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ այս օրերին էլ Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է UWW-ի տարեկան ամփոփիչ կոնգրեսին։ Ֆեդերացիային տված մեկնաբանությունում Ջուլֆալակյանը մանրամասնել է զբաղեցրած պաշտոնի գործառույթները, ինչպես նաև պատմել, թե ինչ է քննարկվում այս կոնգրեսում։

«Տարեկան գլխավոր կոնգրեսն էր, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր։ Վերընտրվեց UWW-ի գործող նախագահ Նենադ Լալովիչը։ Նա միակ թեկնածուն էր։ Կպաշտոնավարի մինչև 2025 թ-ը։

Առաջնայիններից էր Բյուրոյի նոր անդաների ընտրունթյունը։
Այստեղ իրենց թեկնածությունը դրել էին Բյուրոյի նախկին 6 անդամները և իհարկե նոր թեկնածուներ։ Նախկիններից 3- ը պարտվեցին և Բյուրոյի կազմ մտավ 3 նոր մարդ։
Հաջորդ կարևոր հարցը բյուջեի քննարկումն ու հաստատումն էր։
Սահմանադրության մեջ մի քանի կետ փոփոխվեց։
Հաստատվեց ըմբշամարտի զարգացման քառամյա ծրագիրը։
Եվ էլի մի շարք հարցեր, բայց կարևորները, թերևս, սրանք էին։
Հիմա ներկայացնեմ UWW-ի կառուցվածքը և իմ գործառույթները:
Բյուրոն բաղկացած է 21 անդամից՝ նախագահ, գլխավոր քարտուղար և 3 փոխնախագահ։

12-ը հանձնաժողովների նախագահներն են, որոնցից մեկը ես եմ։ Մյուս 4-ը մայրցամաքային ֆեդերացիաների նախագահները։ Այստեղ բոլորն ունեն ձայնի հավասարազոր իրավունք։
Հիմա հանձնաժողովների մասին։ Արդեն նշեցի, որ կա 12 հանձնաժողով, որից մեկը մարզիկների հանձնաժողովն է։ Ընտուրթյունը կատարվում է 4 տարին մեկ անգամ։ Ինչպես են կատարում այս հանձնաժողովի անդամների ընտրությունը։

Մարզիկները, որոնք ցանկանում են դառնալ այս հանձնաժողովի անդամ, դնում են իրենց թեկնածությունը։ Աշխարի առաջնության ժամանակ մարզիկներին տալիս են թեկնածուների անունները, նրանք էլ ընտրում են։ Ձևավորվում է 7 անդամից բաղկացած հանձնաժողով, որտեղ անդամները քվեարկում և ընտրում են հանձնաժողովի նախագահին, որը ինքնաբերաբար դառնում է նաև բյուրոյի անդամ։

Մեր հանձնաժողովը մարզիկների ձայնն է Բյուրոյում։ Ասպեկտները լայն են՝ըմբշամարտում օրենքների փոփոխության առաջարկից մինչև մարզահագուստ, մրցումների ընտրության վայր, սնունդ, տեղափոխություն, ընդհանուր հավաքների կազմակերպում, մարզիկների դժգոհություններ, դասընթացներ՝ կրթական, հոգեբանական և այլն։

Բացի դրանից, Լալովիչի առաջարկով, ընդգրկվել եմ նաև զարգացման և տեխնիկական հանձնաժողովներում, որպես դիտորդ։ Ձայնի իրավունք չունեմ, բայց կարծիք հայտնել և առաջարկներ անել կարող եմ։ Ինչպես հասկանում եք, աշխատանքների ուղղությունները շատ են և հագեցած»,- նշել է Ջուլֆալակյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+