Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում շարունակում են հաջող ելույթներն ազատ ոճային հայ ըմբիշները։
Մասնավորապես, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ և ապահովել առնվազն արծաթե մեդալ։ Հարությունյանը կիսաեզրափակչում 5-0 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Ասիլ Այտակինին։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։
Հարությունյանը Մ23 տարեկանների ԱԱ-ի եզրափակչում կգոտեմարտի ռուս Արտուր Չեբոդաևի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







