Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:13

24-ամյա Դավիթ Չալոյանը՝ բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը գերծանր քաշայինների եզրափակչում մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ և ցավալի պարտություն կրել մրցավարների որոշմամբ։ Այս մասին փոխանցում է ArmSport.am-ը։

«Գյումրեցի բռնցքամարտիկը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների աշխարհի առաջնությանը, դարձել է գերծանր քաշային կարգում աշխարհի առաջին փոխչեմպիոնը: Ի դեմս Չալոյանը՝ Հայաստանը 12 տարվա մեջ առաջին ներկայացուցիչն ունեցավ ԱԱ-ի եզրափակչում։

Չալոյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռովագայի նկատմամբ: 1/8 եզրափակչում Չալոյանը նույն՝ 4:1 հաշվով հաղթել էր կոլումբացի Քրիստիան Սալսեդո Կոդասիին, քառորդ եզրափակչում տպավորիչ հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլուջոնովի նկատմամբ, իսկ ահա կիսաեզրափակչում Չալոյանը մենամարտել էր երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաևի դեմ և 5-0 հաշվով հաղթանակ տարել»,-նշում է կայքը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+