Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում է 1/8 եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ: Երևանի ժամանակով 16:30-ին ռինգ դուրս կգա 54 կգ քաշային Վահե Բադալյանը: Մրցակիցը Ղրղստանի ներկայացուցիչ Սանժայ Սեիդեկմատովն է: Ժամը 18:15-ին իր մենամարտը կանցկացնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը՝ մրցելով Կոլումբիայի ներկայացուցիչ Կրիստիան Սալգադոյի հետ:
Ժամը 21-ին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը կմրցի ֆրանսիացի Սոֆիան Օումիհայի հետ, իսկ 22:45-ին Արման Դարչինյանը ուժերը կչափի ԱՄՆ ներկայացնող Օբեդ Բարտիելի հետ: