63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը գեղեցիկ հաղթանակ տոնեց ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ։ 1/16 եզրափակիչում մեր մարզիկը պարզապես ջաղջախեց ադրբեջանցուն։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Մեկնարկային րոպեներից սկսած Բաչկովը հարվածի տակ էր առել ադրբեջանցուն և առաջին ռաունդում հաղթեց 3։2 հաշվով։ Երկրորդ ռաունդում ռինգի մրցավարը ամեն ինչ արեց որպեսզի խանգարի մեր մարզիկին` նույնիսկ նկատողություն տվեց, բայց կողային մրցավարները 4:1 հաշվով առավելությունը տվեցին մեզ։ 3 -րդ ռաունդում նույնպես Բաչկովի առավելությունը ակնառու էր և մեր մարզիկը կարևոր հաղթանակ տոնելով դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
1/8 եզրափակիչում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ»,-նշվում է հաղորդագրության մեջ։