Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 4 մասնակից։ Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու ոսկե մեդալի համար կպայքարեն 60 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Էլիդա Քոչարյանը, 51 կգ քաշային Օլինպիական քոլեջը ներկայացնող Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արցախի մարզադպրոցի սան Մանվել Պետրոսյանը և Շիրակի մարզը ներկայացնող 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։
Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 23-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







