«Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան շարունակելու ևս մեկ նոր տարբերակ ունի: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
«Միլան»-ը ցանկանում է պայմանագիր կնքել կոլումբիացու հետ , որը որակյալ փլեյմեյքերի է փնտրում:
Իմանալով «ռոսոներիներ»-ի տրանսֆերային նպատակների մասին՝ 28-ամյա խաղացողի գործակալը իր հաճախորդի ծառայությունները առաջարկել է իտալական ակումբին:
Խամեսի հնարավոր տրանսֆերը միլանյան ակումբի համար կարժենա 42 միլիոն եվրո:
Ավելի վաղ «Ռեալ»-ի ֆուտբոլիստի հետ ցանկանում էր պայմանագիր կնքել «Նապոլի»-ն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







