Հունաստանում երեկ կայացել են Կավալա Օփեն միջազգային մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը: Մասնակիցներից Զավեն Անդրիասյանը երկու պարտաիներն էլ ավարտել է հաղթանակով, Էլինա Դանիելյանը տոնել է մեկ հաղթանակ և մեկ պարտիա ավարտել հաշտությամբ:
Մարիա Գևորգյանը մեկ հաղթանակ է տարել և կրել մեկ պարտություն։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Սիրանուշ Ղուկասյանը երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել մրցաշարում երկրորդ գործակիցն ունեցող գրոսմայստեր Վիտալի Բերնադսկու հետ, իսկ երրոդում պարտվել է մրցաշարի չորրորդ համար գրոսմայստեր Պավլիդիս Անտոնիոսին:
Երրորդ տուրից հետո Զավեն Անդրիասյանը 5 այլ շախմատիստների հետ 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Էլինա Դանիելյանը առաջատարներին զիջում է կես միավորով, Մարիա Գևորգյանը վաստակել է երկու, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 1.5 միավոր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







