Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:16

Համահայկական խաղերում ամփոփվել են բազկամարտի արդյունքները

Համահայկական խաղերում ամփոփվել են բազկամարտի արդյունքները

Արցախում շարունակվում են Համահայկական 7-րդ ամառային խաղերը: Մինչ որոշ մարզաձևերում նոր են նախանշվում հաղթողների անունները, բազկամարտում արդեն ամփոփվել են երկօրյա մրցաշարի արդյունքները: Օգոստոսի 7-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է բազկամարտում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների պարգևատրման արարողությունը:
Եղեգնաձորցի 15-ամյա Քրիստինե Հովհաննիսյանը միանգամից 2 երկու մեդալ է նվաճել՝ արծաթե և բրոնզե: «Առաջին անգամ եմ մասնակցում Համահայկական խաղերին և շատ ուրախ եմ, որ կարողացա մրցանակային տեղեր զբաղեցնել»,- ասել է Քրիստինե Հովհաննիսյանը:

Եղեգնաձորը ներկայացել է վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս մարզաձևերում: Համահայկական խաղերին ներկա Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը հպարտ է իրենց թիմի առաջին հաղթանակով, բայց համոզված է, որ այդ մեդալներով չեն սահմանափակվի: «Հպարտ եմ, որ հաղթանակով ենք վերադառնալու տուն: Իսկ մեր մարզիկին նորանոր հորիզոնականներ եմ մաղթում»,- նշել է Դավիթ Հարությունյանը:
Բազկամարտ սպորտաձևում ոսկե մեդալ է նվաճել Գոռ Բարսեղյանը ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքից է: Նա երեք տարի է, ինչ զբաղվում է այս սպորտաձևով և արդեն ՀՀ չեմպիոն էր հռչակվել:
Գոռ Բարսեղյանի մարզիչ, բազկամարտի աշխարհի չեմպիոն Սերոբ Աբրահամյանը նշել է, որ մրցակցությունը մեծ էր, հատկապես իր սանիկի քաշային կարգում: «Ես վստահ էի, որ Գոռ Բարսեղյանը հաղթող է ճանաչվելու, մեր մյուս մարզիկն էլ բրոնզե մեդալի է արժանացել»,- ասել է մարզիչը: Ինչ վերաբերում է Արցախում
Համահայկական խաղերի անցկացմանը, ապա Սերոբ Աբրահամյանը տպավորված է խաղերի կազմակերպման մակարդակից և ընթացքից:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+