Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում օգոստոսի 7-ին, Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում կայացել են սպորտային պարերի մրցումները: Սպորտային պարերի մեջ մտնում են լատինոամերիկյան և եվրոպական պարերը:
Սպորտային պարերի մրցումներին Արցախից, Հայաստանից, Պարսկաստանից և Ռուսաստանից 120 պարող է մասնակցում՝ 73 տղա և 47 աղջիկ: Մրցաշարի գլխավոր մրցավարն է Արամ Վարդանյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 7-ի երեկոյան Ստեփանակերտի «Վալլեքս» հյուրանոցի տարածքում:
Հիշեցնենք, որ սպորտային պարերն առաջին անգամ Համահայկական խաղերի ծրագրում ընդգրկվել են նախորդ խաղերի ընթացքում: