Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Վահագն Դավթյանն ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը, որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկներ:
Օղակների վարժություն մրցաձևում չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժությունում արծաթե մեդալ է նվաճել:
Մարզիկներն Իսրայել էին մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի և մարզիչ Սոս Սարգսյանի գլխավորությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







