Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:06

Մալխաս Ամոյանը դուրս եկավ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ եզրափակիչ (տեսանյութ)

Մալխաս Ամոյանը դուրս եկավ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ եզրափակիչ (տեսանյութ)

Մինչև 72 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում Ամոյանը 10:6 հաշվով հաղթեց իրանցի ըմբիշ Մոհամմադ Ռեզա Մոխթարիին:

Հոկտեմբերի 8-ին Մալխասը ոսկու համար կպայքարի ռուս ըմբիշ Կուտիզովի հետ, որին, ի դեպ, հայ մարզիկը հաղթեց վերջերս կայացած Եվրոպայի առաջնությունում:

1/8 եզրափակիչում Ամոյանը հաղթեց նորվեգացի Քրիստիան Յորգենսենին՝ 8:0, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվեց լիտվացի ըմբիշ Քրիստուպաս Շվեյբայից՝ 5:0:

Հունահռոմեական ըմբշամարտի հայկական դպրոցի մեկ այլ ներկայացուցիչ Նորայր Ախոյանը (մինչև 55 կգ) կպայքարի առաջնության բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակիչում Ախոյանը դառը պայքարում պարտվեց ռուս ըմբիշ Էմին Սեֆերշաևին՝ 2:3: Ախոյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց գերմանացի Ֆաբիան Շմիդտին՝ 6:1: Քառորդ եզրափակիչում հայ մարզիկն ապացուցեց, որ ուժեղ է իր ամերիկացի մրցակից Մաքս Նովրիից` 9:0:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+