Չիլիացի թենիսիստ Խուան Կառլոս Սաեսը որակազրկվել է 8 տարով և ենթարկվել 12,5 հազար դոլար տուգանքի՝ հակակոռուպցիոն կանոնները խախտելու համար, հաղորդում Է BBC-ն:
Ավելի վաղ 28-ամյա մարզիկը, որը ATP-ի վարկանիշում 230-րդ տեղն էր զբաղեցնում, կասկածի տակ էր հայտնվել Tennis Integrity Unit-ի կողմից, որը պայքարում է պայմանավորված խաղերի և թենիսում կոռուպցիայի դեմ:
Tennis Integrity Unit-ում Սաեսի մասնակցությամբ խաղերի վրա խաղադրույքների անսովոր ակտիվություն են հայտնաբերել: Ընդ որում՝ չիլիացին բազմիցս հրաժարվել է հետաքննության շրջանակում իր բջջային հեռախոսը տրամադրել կազմակերպությանը։
Արդյունքում Սաեսը խոստովանել է, որ մասնակից է եղել կոռուպցիոն սխեմայի, ինչի մասին ժամանակին չի հայտնել:
Ներկայումս Խուան Կառլոսը զբաղեցնում է 1082-րդ տեղը: Հիշեցնենք, որ նա զբաղեցնում էր 230-րդ տեղը՝ 2015-ի սեպտեմբերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







