ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Grand Chess Tour շարքի Sinquefield Cup մրցաշարում վերջին տեղը գրավելու հետևանքով հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ընդհանուր հաշվարկում երրորդից նահանջել է չորրորդ տեղ՝ երեք մրցաշարում վաստակելով 25,5 հաշվարկային միավոր։
Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը Sinquefield Cup-ի հաղթողի կոչման համար թայ-բրեյքում պարտվել էր Դին Լիրենին։ Չինացի գրոսմայստերն ընդհանուր հաշվարկում բարձրացավ երկրորդ տեղ։
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը օգոստոսի 29-ին ավարտել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարը։ Լևոն Արոնյանը 4․5 միավորով զբաղեցրել է վերջին հորիզոնականը։
Հավելենք, որ Grand Chess Tour-ին մասնակցում են աշխարհի 12 առաջատար շախմատիստները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







