Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:47

«Արարատ-Արմենիա»-ն արժանի հանդիպում անցկացրեց․ Սամվել Կարապետյան

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Լյուքսեմբուրգում կայացավ «Դյուդելանժ»- «Արարատ-Արմենիա» պատասխան հանդիպումը։

Ֆուտբոլի Հայաստանի չեմպոնն Երևանում կայացած խաղի ժամանակ 2։1 հաշվով հաղթանակ էր տարել Լյուքսեմբուրգի չեմպիոնի նկատմամբ։ Պատասխան խաղի ելքը որոշվեց լրացուցից ժամանակից հետո տեղի ունեցած 11 մետրանոցների արդյունքում, քանի որ երկու խաղի արդյունում հաշիվը 3։3 էր։ «Արարատ-Արմենիա»-ն զիջեց Լյուքսեմբուրգի չեմպոնին՝ այսպիսիով ավարտելով մրցելույթները Եվրոպայի լիգայում։

«Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Արարատ-Արմենիա» ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանը։

Հանդիպումից հետո Սամվել Կարապետյանը հանդես է եկել թիմերի խաղի վերաբերյալ հայտարարությամբ.

«Չնայած նրան, որ մինչև հաղթանակ մեզ չբավականացրեց մեկ գոլ, մեր թիմն իրեն դրսևորեց ամենաբարձր մակարդակով, ցուցադրեց իսկական համախմբվածություն և համառություն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել խաղացողներին և մարզչական կազմին՝ պայքարի և հաղթանակի կամքի համար։ Արժանի հանդիպում էր»,-նշել է Սամվել Կարապետյանը։

«Արարատ-Արմենիա»-ի սեփականատերը շնորհակալություն է հայտնել նաև երկրպագուներին և ողջ հայ ազգին թիմին ցուցաբերած աջակցության համար։

«Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով մենք կարող ենք արդարացիորեն հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբն առջևում դեռ շատ նվաճումներ է ունենալ»,- նշել է Սամվել Կարապետյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+