Այսօր՝սեպտեմբերի 8-ին, Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեփական դաշտում հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։
Խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղի 4-րդ րոպեին։ Առաջին խաղակեսը երկու թիմերը ավարտեցին ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Իսկ ահա երկրորդ խաղակեսին Հայաստանի հավաքականը աչքի ընկավ իր ցնցող խաղով։ Գոլերի հեղինակ դարձան Հենրիխ Մխիթարյանը և Հովհաննես Համբարձումյանը։ Ֆուտբոլային այս հանդիպումն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 4։2 հաշվով։
Հանդիպման վերջնամասում Հայաստանի հակագրոհներից մեկի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակի դարձավ Լոնկարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







