Ղազախստանում անցկացվող Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը, 1/8 եզրափակչում մրցելով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կուոսմանենի դեմ, հաղթանակ տարավ` 10։0 հաշվով։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում այս գոտեմարտը Արթուր Ալեքսանյանի համար թվով երկրորդն էր: Նա մեկնարկել էր առաջնությունը Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի դեմ գոտեմարտով, որտեղ հաղթել էր 5:0 հաշվով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







