Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը, չնայած վնասվածքին, կմասնակցի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչին:
Այս մասին տեղեկատվություն է տարածել ըմբշամարտի ֆեդերացիան։
Համաձայն ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության՝ Ճերմակ արջն արդեն հանդիպել է բժիշկների հետ, ովքեր փորձել են ամեն կերպ մեղմել ցավերը:
Հիշեցենք, որ Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել Նուր-Սուլթանում ընթացքող ըմշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։
Ալեքսանյանի մոտ նախօրեին զգացնել է տվել կողոսկրերի վնասվածքը, որը նա ստացել էր նախորդ աշխարհի առաջնության ժամանակ: Երեկ Ալեքսանյանը Ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում 3:1 հաշվով առավելության է հասել վրացի ըմբիշ Գեորգի Մելիայիի նկատմամբ:
97 կգ քաշային կարգի եզրափակչում աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ:
Մանուէլ Պետրոսյանը հաղթել է Հնդկաստանի շախմատի մրցաշարում
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում անցկացված շախմատի երրորդ փառատոնի հաղթող, հաղորդել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի ներկայացուցիչը...