Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս եկավ աշխարհի գործող չեմպիոն 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
2018 թվականին հայազգի 22-ամյա մարզիկը Թուրքմենստանում կայացած առաջնությունում հռչակվել էր աշխարհի չեմպիոն:
Այս մրցելույթում Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 199 կգ և սահմանեց աշխարհի ռեկորդ՝ միաժամանակ առաջ անցնելով բոլոր մրցակիցներից և նվաճելով փոքր ոսկե մեդալ։
Հրում վարժությունում Սիմոն Մարտիոսյանը բարձրացրեց 199 կգ և երկամարտի 429 դարձավ աշխարհի չեմպիոն։
Ծանրամարտի աշխահի առաջնությունում Հայաստանն արդեն ունի աշխարհի չեմպիոն։ 89 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ հռչակվել է աշխարհի չեմպիոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







