Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Արամ Հակոբյանը՝ պարտության մատնելով դանիացի Մարտին Պերսիվալդիին: Արամը վաստակել է 3 միավոր:
Նույնքան միավոր ունի նաև Շանթ Սարգսյանը, որը հաշտություն կնքեց անգլիացի Ռավի Արիյայի հետ: Արամն ու Շանթը կեսական միավոր են զիջում 3 առաջատարներին:
Արթուր Դավթյանը ևս հաշտություն կնքեց: Նրա մրցակիցն իրանցի Ամին Տաբատաբաին էր: Արթուրի օգտին 2,5 միավոր է գրանցված:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







