Ավարտվել է Մեն կղզու՝ FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցել են նաև 8 հայ գրոսմայստերներ:
Վերջին 11-րդ տուրում մեր շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանն ու Էլինա Դանիելյանը պարտություններ կրեցին, իսկ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղացին:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց չինացի Վանգ Հաոն։ Նշենք, որ 7-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Վանգ Հաոյի նկատմամբ։
Մրցաշարի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Կարուանան: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից:
Մրցաշարի բոլոր տուրերի արդյունում Լևոն Արոնյանը վաստակել է 7,5 միավոր, Հրանտ Մելքումյանը՝ 6,5 Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 6,5, Վլադիմիր Հակոբյանը՝ 6, Գաբրիել Սարգսյանը՝ 6, Սերգեյ Մովսեսյանը՝ 5,5, Կարեն Մովսիսյանը՝ 4,5 և Էլինա Դանիելյանը 4 միավոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







