Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:54

Հայ մարզիկները շարունակում են հաջող ելույթներ ունենալ Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայ մարզիկները շարունակում են հաջող ելույթներ ունենալ Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայ մարզիկները շարունակում են հաջող ելույթներ ունենալ հոկտեմբերի 17-ից 27-ը Բուխարեստում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջից։

Տղամարդկանց մինչև 20 տարեկանների 89 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Կարեն Ավագյանը և Արա Աղանյանը դարձան ոսկե և արծաթե մեդալակիրներ։

Պոկում վարժությունում Կարեն Ավագյանը գրանցեց 170 կգ արդյունքը և փոքր ոսկե մեդալ նվաճեց, իսկ Արա Աղանյանը 162 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Հրում վարժությունում Ավագյանը 194 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ երկամարտի 364 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հրում վարժության ոսկե մեդալը 196 կգ արդյունքով նվաճեց Արա Աղանյանը, որը երկամարտի 358 կգ-ով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 340 կգ (150+190): Պոկում վարժությունում նա չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Երկամարտի 215 կգ արդյունքով Եվրոպային առաջնության մինչև 20 տարեկանների 81 կգ քաշային կարգում չեմպիոն դարձել է Լիանա Գյուրջյանը։

Գյուրջյանը լավագույնն արդյունքն է գրանցել և՛ պոկում վարժությունում (95 կգ), և՛ հրումում (120 կգ)։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+