Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի թիմային առաջնություններում:
Տղամարդկանց հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթեց Նորվեգիային: Մեր հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը, իսկ Հրանտ Մելքումյանը խաղաց ոչ-ոքի: Առաջին տուրում մեր ընտրանու կազմում հանդես չեկավ առաջատար Լևոն Արոնյանը:
Կանանց մրցաշարում մեր թիմը հաղթեց կրկին 3.5-0.5 հաշվով: Հաղթանակներ տոնեցին Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը խաղաց ոչ-ոքի:
Մեր ընտրանու կազմում կրկին բացակայում էր առաջատար Էլինա Դանիելյանը:
Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող «Ուժեղագույն մարզիկների գավաթի» հաղթող
Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը դարձել է Մոսկվայում անցկացվող միջազգային «Ուժեղագույն մարզիկների գավաթ» մրցաշարում, հայտնում է Sportaran-ը։ Մրցումների եզրափակչում նժույգ...