Ռումինիայում օրերս ընթանում էր մինչև 20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Գերծանր քաշային կարգում (+109 կգ ) հանդես եկող Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտի 424 կգ արդյունքով։
Այս մասին հայտնում է armnoc.am-ը։
Հայ մարզիկը 3 կգ-ով վերասահմանել է Մ-20 տարեկանների Եվրոպայի առաջնության երկամարտի ռեկորդը։
Պոկում վարժությունում Վարազդատը ցույց է տվել 194 կգ արդյունք , իսկ հրում վարժության ընթացքում՝ 230 կգ։
Աղբյուրը հայտնում է, որ ծանրամարտիկը թարմացրել է նաև Մ-20 Եվրոպայի առաջնության ռեկորդները նաև պոկում և հրում վարժություններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







