Օրերս Բաթումիում ընթացող շախմատային՝ Եվրոպայի թիմային առաջնությում հանդես եկող շախմատի՝ հայ կանանց ընտրանին մրցաշարի 4-րդ տուրում ոչ ոքի արդյունք է ցուցաբերել Իսպանիայի դեմ թիմային խաղում։
Առաջնության ընթացքում հաղթական է մեկնարկել իր արշավը հայ ընտրանու նորեկ Աննա Սարգսյանը, ով այս տուրում նույնպես հաղթանակ տոնեց:
Պարտություն է կրել միայն Էլինա Դանիելյանը: Իսկ ընտրանու երկու մասնակիցները՝ Սիրանուշ Ղուկասյանը և Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի են ավարտել իրենց հանդիպումը Իսպանիան ներկայացնող շախմատիստուհիների հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







