Ռումինիայի Բուխարեստ քաղաքում ավարտվեցին աշխարհի վետերանների առաջնությունները: 65-ից բարձր ենթախմբում հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը դարձել է աշխարհի վետերանների առաջնության չեմպիոն:
Ռաֆայել Վահանյանը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և դարձել աշխարհի չեմպիոն: Հայ շախմատիստներից Կարեն Մովսիսյանը 50-ից բարձր խմբում գրավեց 4-րդ հորիզոնականը: Արտաշես Մինասյանը 7 միավորով զբաղեցրեց միայն 22-րդ հորիզոնականը, իսկ չեմպիոն դարձավ գրոսմայստեր Վադիմի Շիշկինը:
Նշենք, որ Ռաֆայել Վահանյանը 1989 թ. դարձել է շախմատի ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնությունների եռակի չեմպիոն։
Վահանյանը Հայաստանի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է օլիմպիադաների բրոնզե մեդալակիր, երեք անգամ՝ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր։
Մանուէլ Պետրոսյանը հաղթել է Հնդկաստանի շախմատի մրցաշարում
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում անցկացված շախմատի երրորդ փառատոնի հաղթող, հաղորդել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի ներկայացուցիչը...