Հայաստանի շախմատի կանանց ընտրանին աշխարհի առաջնության 5-րդ խաղափուլում զիջել է Ռուսաստանի թիմին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ մամուլի ծառայությունից։
A ենթախմբի վերջին խաղում Հայաստանի ընտրանին Ռուսաստանին պարտվել է 1:3 հաշվով: Թիմի կազմում ոչ-ոքի են գրանցել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվել են:
Հայաստանի ընտրանին ենթախմբում գրավել է երրորդ տեղը և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինայի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







