Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում սպիտակներով երկրորդ դասական պարտիան անցկացրել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Հայկական շախմատի առաջատարն 81-րդ քայլում համաձայնվել է ոչ ոքի արդյունքին:
Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլի երրորդ տեղի համար դիմակայությունում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը առաջին խաղում պարտվել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։ Արոնյանը պարտությունն ընդունել էր 66-րդ քայլից հետո:
Դեկտեմբերի 8-ին Արոնյանը Կարլսենի հետ կանցկացնի արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4 պարտիա:
Grand Chess Tour-ի չեմպիոնության համար երկրորդ դասական պարտիայում չինացի Դին Լիրենն առավելության էր հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







