Լևոն Արոնյանը չորրորդ տեղն Է զբաղեցրել դեկտեմբերի 2-8-ը Լոնդոնում կայացած Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում: Երրորդ տեղի համար խաղում հայկական շախմատի առաջատարը 17:11 հաշվով պարտվել է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Այս մասին տեղեկացնում է chesspro.ru. կայքը։
Կարլսենը 28 հնարավորից վաստակել է 17 միավոր, Արոնյանն ունի 11 միավոր:
Grand Chess Tour-ի հաղթող է դարձել չինացի Դին Լիրենը. վճռորոշ խաղում նա 16:12 հաշվով հաղթել է ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը և Մագնուս Կարլսենը:
Նշենք, որ յուրաքանչյուր հանդիպում բաղկացած էր երկու դասական, երկու արագ և չորս բլից պարտիաներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







