Հայաստանի առաջարկով ՄԱԿ-ը հուլիսի 20-ը հռչակեց որպես Շախմատի միջազգային օր:
Ինչպես փոխանցում է ՄԱԿ-ի հարցերով Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է հուլիսի 20-ը որպես Շախմատի միջազգային օր հռչակելու բանաձևը:
Բանաձևը հեղինակել է Հայաստանը. այն համահեղինակվել է 54 երկրի կողմից:
Հուլիսի 20-ը պայմանավորված է նրանով, որ 1924 թվականին հենց այս օրն է հիմնադրվել ՖԻԴԵ-ն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







