Հեղինակավոր BBC ամսագիրն անդրադարձել է ֆուտբոլային հիշարժան դեպքերին 2010թ-ից ի վեր:
Ամսագիրն առանձնացրել է նախորդող տարիների ընթացքում դեկտեմբերի 26-ի ֆուտբոլային խաղերի ամենահիշարժան պահերը, որոնց թվում ներառվել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը:
BBC-ն այն անվանել է «կարիճ» գոլ, որը Մխիթարյանը հեղինակել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2016թ. այս օրը:
Ինչպես նշում է BBC-ն, չնայած Մխիթարյանի կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» այդքան էլ իրադարձային չէր, սակայն նա մշապես կհիշվի իր վարպետության համար, որը Ջոզե Մոուրինյոն անվանել է «ֆուտբոլի գեղեցկություն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







