Հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի լավագույն ֆուտբոլիստների ցանկը։ Այս մասին հայտնում է armsport.am` հղում անելով Give me Sport-ի հրապարակմանը։
Պարբերականը լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի լեգենդ Լեոնել Մեսսին:
Արգենտինացուն հաջորդել է Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան:
Տասնյակում են նաև Խավին, Նեյմարը, Դանի Ալվեշը, Լուիս Սուարեսը, Սերխիո Ռամոսը, Ռոբերտ Լևանդովսկին և Լուկա Մոդրիչը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







