Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում: Այս մասին տեղեկանում ենք «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կայքում հրապարակված հայտարարությունից:
33-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փեյքան» ակումբ։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արամ Հայրապետյանն «Ուրարտուի» կազմում անցկացրել էր 10 հանդիպում:
2017/18 մրցաշրջանում Արամը «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալակիր:
Հայաստանի ազգային հավաքական 33-ամյա դարպասապահը հրավիրվել է հենց «Ուրարտուում» ունեցած հաջող ելույթներից հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







