Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արածթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տոնել միջազգային մրցաշարում:
Արսեն Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում մասնակցել է Դանիայում անցկացվոց Thor Masters 2020-ին և նվաճել ոսկե մեդալ: Ջուլֆալակյանին մրցաշարում ուղեկցել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Արսեն Ջուլֆալակյանը նաև նշել է, որ մրցաշարին տարբեր երկրներից հանդես եկող հայերով ուժեղ հավաքական կձևավորվեր։
Այս օրերին ընտրանին 10 մարզիկով մասնակցում է Նիսի միջազգային մրցաշարին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







